Երեւանը ողջ է խորագրով նախագիծը Հին երեւանյան շենքերի ֆասադների գրաֆիկական գծագրերի ցուցահանդես-մրցույթ է, որի նպատակն է պահպանել Երեւանի ուրույն ճարտարապետական դիմագիծը։
Ցուցահանդեսի շրջանակում հայտարարված մրցույթին կարող են մասնակցել 16-ից 24 տարեկան բոլոր ցանկացողները։ Մասնակցելու համար Ձեր ուսումնական հաստատության ուսանողական խորհրդից վերցնում եք մասնակցությանը հայտը (Եթե չունեք ուսումնական հաստատություն, ապա հայտը ներբեռնում եք նախագծի պաշտոնական կայքի համապատասխան էջից) լրացնում այն , հայտին կցում Ձեր ստեղծագործության բնօրինակը, գծագրի հիմք հանդիսացող շենքի լուսանկարն ու ներկայացնում այն Ձեր ուսանողական խորհրդին (Եթե չունեք ուսումնական հաստատություն, ապա հայտը հանձնում եք Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի մասսայական միջոցառումների կազմակերպման բաժնին): Հայտերն ընդունվում են փետրվարի 8-ից մարտի 8-ը ներառյալ։ Ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 2-ին, նկարիչների միության ցուցասրահում, որի ժամանակ կցուցադրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ երկրորդ փուլ անցած 50 ստեղծագործությունները։ Նախագիծը ավարտին լավագույն 3 ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն ՀՀ մշակույթի, կրթության գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ժամանակակից արվեստների միության համատեղ հավաստագրով և tablet-ով։ Ցուցադրված ստեղծագործություններով կհրատարակվեն օրացույց կատալոգներ։

